|
|
|
|
Главная » Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին
Հուլիսի 13-ի երեկոյան, Ոսկեվան գյուղի սահմանագոտում գյուղի երկու
նախիր, որոշ ժամանակ դուրս մնալով նախրապանների հսկողությունից՝ հայտնվել
են սահմանամերձ ականապատ դաշտում: Ոսկեվանցի 2 նախրապանները անասունները
փրկելու համար իրենք են մտել ականապատ դաշտ: Բարեբախտաբար, նրանք չեն
տուժել: 4 կով եւ մեկ մոզի պայթել են ականների վրա: Ոսկեվանի
գյուղապետարանից տեղեկացանք, որ վնասված կովերը դուրս են բերվել
սահմանագոտուց եւ մորթի ենթարկվել:
Նյութը ըստ Առավոտի 15/07/2009թ համարի ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Անցած
շաբաթվա վերջին Նոյեմբերյան էր այցելել Հայաստանում Հունաստանի դեսպան
Իոաննիս Կորինֆիոսը: Քաղաքի հունական «Օլիմպոս» կենտրոնում դեսպանը
հանդիպել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հունական ծագումով բնակիչներին:
Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի հունական համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը,
քննարկվել են համայնքի անդամներին հուզող հարցեր: Հունաստանի դեսպանը՝ ի
պատասխան իրեն ուղղված հարցի, պարզաբանել է, որ հունական ծագումով
թոշակառու նոյեմբերյանցիները չեն կարող Հունաստանից ֆինանսական
աջակցություն ակնկալել, իսկ հունական արմատներ ունեցող անձանց Հունաստանի
քաղաքացիություն շնորհվում է միայն Հունաստանում բնակվելուց հետո: Ամեն
տարի Նոյեմբերյանի տարածաշրջանից 2-3 հույն երեխա ամառային հանգիստն
անցկացնում է Հունաստանում: Այս տարի երեխաները Հելլադա չեն մեկնի,
սակայն, դեսպանի հավաստիացմամբ, պատմական հայրենիքում իրե
...
կարդացեք ամբողջ նյութը
|
Հունիսի լույս 8-ի գիշերը, 00.15-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, չկարողանալով անցնել ոլորանը, վթարի է ենթակվել: Վարորդը՝ ծագումով Տավուշի մարզի Բաղանիս գյուղից, Նոյեմբերյան քաղաքում բնակվող 30-ամյա Ռոման Ավագյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը՝ պայմանագրային ծառայության ենթասպան տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, այնտեղից էլ՝ Վանաձորի զինվորական հոսպիտալ: Ռոման Ավագյանը եւս պայմանագրային զինծառայող էր, ենթասպա: Ուներ անչափահաս երկու երեխա:
Ավագյանների ընտանիքը դժբախտ ճակատագիր ունի: Սահմանային կռիվների ժամանակ Բաղանիսի իր տանը ադրբեջանական ռմբակոծությունից զոհվել էր Ռոմանի մայրը՝ Մայրանուշը: 2 տարի առաջ էլ Բաղանիսի սահմանագոտում գյուղի նախիրն արածեց
...
կարդացեք ամբողջ նյութը
|
Նյու Յորքի քաղաքապետերից մեկը, քաղաքում հասարակական հսկա զուգարանի հանդիսավոր բացումը կատարելով, հայտարարել էր, թե գործարկում է մարդկանց կյանքի համար ամենակարեւոր օբյեկտը: Ի դեպ, ԱՄՆ-ում զուգարանը անգլերենից թարգմանաբար «հանգստի սենյակ» է կոչվում: Դա Միացյալ Նահանգներում է, իսկ մեզ մոտ... Տավուշի մարզկենտրոնի հենց կենտրոնում, Իջեւանի քաղաքապետարանի շենքից ընդամենը 50 մետր հեռավորությամբ, գեղատեսիլ Աղստեւի ափին գտնվող՝ կիսաավերակ տանիքով այս զուգարանը շոկի մեջ է գցում առաջին անգամ այնտեղ այցելողներին: Զուգարանն «անմատչելի» է, որովհետեւ դրա մատույցները ամբողջությամբ աղտեղությունով լցված են: Զուգարանի կարիք ունեցողներից շատերը գերադասում են դրա պատի հետեւում մի կերպ հարմարվել՝ ռիսկ անելով նկատվել ու խայտառակվել: Զուգարանը պատահաբար չէ կառուցված Աղստեւի ափին, կոյուղաջրերը ուղիղ գետ են լցվում: Եթե մի արտասահմանցի
...
կարդացեք ամբողջ նյութը
|
Հունիսի լույս 15-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում անասնագողության փորձ է եղել: Անհայտ անձինք գոմից հանել են Արտեմ Մանուչարյանի երկու կովը, մոզին եւ հորթը, սակայն Մանուչարյանի երեխան աղմուկ է բարձրացրել: Դեպքի վայր են ժամանել գյուղում պարեկություն անող ոստիկանները եւ Մանուչարյանի հարեւանները: Անասնագողերին հաջողվել է փախչել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տավուշի մարզում վերջին 15 տարում արձանագրված անասնագողություններին: Այս հանցագործությունը Տավուշում հիմնականում չի բացահայտվում: Նյութը ըստ Առավոտի 2009-06-17 համարի ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|