Հունիսի լույս 15-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում անասնագողության փորձ է եղել: Անհայտ անձինք գոմից հանել են Արտեմ Մանուչարյանի երկու կովը, մոզին եւ հորթը, սակայն Մանուչարյանի երեխան աղմուկ է բարձրացրել: Դեպքի վայր են ժամանել գյուղում պարեկություն անող ոստիկանները եւ Մանուչարյանի հարեւանները: Անասնագողերին հաջողվել է փախչել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տավուշի մարզում վերջին 15 տարում արձանագրված անասնագողություններին: Այս հանցագործությունը Տավուշում հիմնականում չի բացահայտվում: Նյութը ըստ Առավոտի 2009-06-17 համարի ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
|