|
|
|
|
Главная » Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես,
...
կարդացեք ամբողջ նյութը
|
Հունվարի 26-ի երեկոյան , ժամը 22-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասը ինքակամ լքել են այնտեղ ծառայող 3 զինվոր: Ռազմական ոստիկանության աշխատակիցները նրանցից 2-ին բերման են ենթարկել Երեւանից, սակայն զորամասը լքած 3-րդ զինվորը հաջորդ օրը դեռ չէր հայտնաբերվել: Ռազմական ոստիկանության աշխատակիցները փնտրում էին նոյեմբերյանցի այն տաքսիստին, ով զինվորներին Նոյեմբերյանից Երեւան էր տեղափոխել:
|
: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն
Մարտիրոսյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերի` վրացական պետհամարանիշերով
մեքենաների վարորդների հետ միասին այսօր առավոտյան շարժվել են դեպի
Նոյեմբերյան:
Այստեղ նրանց են միացել տեղի վարորդները եւ անցկացվել է կարճատեւ հանրահավաք:
Ապա բողոքի ակցիայի մասնակից շուրջ 50 մեքենաների շարասյունը ուղեւորվել
է դեպի Բագրատաշեն: Հընթացս նրանց միացել են նաեւ Նոյեմբերյան-Բագրատաշեն
ճանապարհի վրայի մի քանի գյուղերի վարորդներ եւ ի վերջո շուրջ 80 մեքենա
հասել է Բագրատաշեն:
Ըստ «Ժառանգության» մամլո հաղորդագրության` այստեղ տեղի է ունեցել եւս
մեկ հանրահավաք, որից հետո պատգամավորները վարորդների անունից հանդիպել են
...
կարդացեք ամբողջ նյութը
|
Սեպտեմբերի 22-ից Տավուշի մարզում սկսվել է վերամշակման գործարանների մթերակայաններում խաղողի ընդունումը: Սեպտեմբերի 27-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը մթերել էր՝ 500, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը՝ 450, Տավուշի (Այգեպարի) գինու գործարանը՝ 215, Իջեւանի գինու գործարանը՝ 70 տոննա խաղող: Սպասվում է, որ հոկտեմբերի 2-ից կսկսի խաղող ընդունել Բերդավանի գինու գործարանը: Խաղողի մթերման միջին գինը 120 դրամ է: Սպասվում է, որ այս տարի մարզում գործարաններ կհանձնվի մոտ 7000 տոննա խաղող, ինչը 1500 տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Աղբյուրը Aravot.am
|
Մայիսի 30-31-ը Նոր Գեղիում կայացել է
«Հայ ասպետ» հեռուստախաղի հերթական փուլը:
Տավուշի մարզի սահմանամերձ
Բերդավան գյուղի թիմն առաջին օրը հաղթելով՝ մտել է կիսաեզրափակիչ, ուր
մրցել է Երեւանի թիվ 143 եւ Մասիսի շրջանի Դաշտավան գյուղի դպրոցի թիմերի
հետ: Կիսաեզրափակիչի արդյունքում մայրաքաղաքի թիմը ստացել է 62, իսկ
Բերդավանի եւ Դաշտավանի թիմերը՝ 56-ական միավոր: Բերդավանի ուսուցիչները
դժգոհել են ժյուրիից: Թիմի վարորդ Հայկ Էզդանյանն էլ խաղի ավարտ
...
կարդացեք ամբողջ նյութը
|
|
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|