|
Главная » 2010 » Սեպտեմբեր » 30 » ՄԹԵՐՎԵԼ Է 1200 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ
12:07 ՄԹԵՐՎԵԼ Է 1200 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ |
Սեպտեմբերի 22-ից Տավուշի մարզում սկսվել է վերամշակման գործարանների մթերակայաններում խաղողի ընդունումը: Սեպտեմբերի 27-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը մթերել էր՝ 500, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը՝ 450, Տավուշի (Այգեպարի) գինու գործարանը՝ 215, Իջեւանի գինու գործարանը՝ 70 տոննա խաղող: Սպասվում է, որ հոկտեմբերի 2-ից կսկսի խաղող ընդունել Բերդավանի գինու գործարանը: Խաղողի մթերման միջին գինը 120 դրամ է: Սպասվում է, որ այս տարի մարզում գործարաններ կհանձնվի մոտ 7000 տոննա խաղող, ինչը 1500 տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Աղբյուրը Aravot.am
|
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին |
Просмотров: 1380 |
Добавил: RECKON
| Рейтинг: 0.0/0 |
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|