Կիրակի, 24.11.2024, 03:22
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
Главная » Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին

Զբոսայգին, «Պոնչիկանոցը» եւ «հանպատրաստի» դիսկոտեկը Նոյեմբերյանի երիտասարդության ժամանցի հիմնական վայրերն են:

Բարենպաստ եղանակին Նոյեմբերյանի միակ քաղաքային այգին լի է մարդկանցով, հատկապես՝ երիտասարդությամբ: Ժամանցի վայրի ընտրությունը մեծ չէ, եւ շատերն են գալիս այստեղ: Նրանց մի մասը շտապում է դիմացի մայթին գտնվող «Պոնչիկանոց»: Սա, ի դեպ, միակ վայրն է, որտեղ ազատ կարող են գնալ բոլորը՝ առանց տարիքային, սեռային կամ որեւէ այլ խտրականության: Մյուս սրճարաններում «հայրիշխանություն» է, այցելուները հիմնականում տղաներն են ու նստած ուշի-ուշով հետեւում են քաղաքի անցուդարձին:

Զբոսայգուց բացի, կարելի է գնալ նաեւ ինտ ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1580 | Дата: 30.10.2009 | Рейтинг: 0.0/0

Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը՝ Վահե Կամոյի Չիլինգարյանը, օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան՝ Նորք-Մարաշի հիվանդանոց: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը եւ նրան անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի, երեխայի բուժումը տեւական է լինելու, եւ մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժման ծախսերը կազմելու են մոտ 200 հազար դրամ, իսկ ընտանիքը միջոցներ չունի:

Փոքրիկի կյանքը փրկելու համար տեղական հեռուստաընկերության (ուր տողերիս հեղինակը լրագրող է աշխատում) տնօրինությունը խոստացավ ընդառաջել: Եթերով կոչ հղվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի ազգաբնակչությանը, գործարարներին, ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1568 | Дата: 11.09.2009 | Рейтинг: 0.0/0

«Առավոտը» տեղեկացրել է, որ Նոյեմբերյան քաղաքը սնուցվում է 57 կմ-ոց Գիժսարի ինքնահոս ջրագծից: Մեծ երկարությամբ ջրատարում հաճախակի են վթարները, որոնք վերացնելու, հեռավոր սարեր մեկնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ձմռանն էլ մակերեսային ջրերով սնվող ջրագիծը սառչում է: Այդ պայմաններում քաղաքը հարկադրաբար օգտագործում է Բերդավանի խորքային հորերից պոմպերով արտամղվող անորակ ջուր: Այս խնդիրներից խուսափելու, քաղաքը հաստատուն քանակի որակյալ ջուր մատակարարելու համար կառուցվում է Նոյեմբերյան-Սրոցահանք 5 կմ-ոց ինքնահոս ջրագիծը: Շինարարությունն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: 20 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի մեջ Նոյեմբերյան համայնքի ներդրումը 6 միլիոն դրամ է: Սրոցահանքի ջրագիծը կապահովի օրական 430 տոննա ջուր: Այն թեեւ ամբողջությամբ չի լուծի քաղաքի ջրի խնդիրը, սակայն զգալիորեն կմեղմացնի հի ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1441 | Дата: 07.09.2009 | Рейтинг: 0.0/0

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչը օրերս Նոյեմբերյան քաղաք էր եկել՝ իր «Զապորոժեցը» վաճառելու: Նախապես Նոյեմբերյանի բնակչի հետ պայմանավորվել էր, որ հնամաշ «Զապը» 4 հազար դրամով նրան վաճառեր: Սակայն Նոյեմբերյանում, ԱրմենՏելի շենքի մոտ, պետավտոտեսուչները հին մեքենայի վարորդին, ամրագոտին չկապելու պատճառաբանությամբ, տուգանել են 3 հազար դրամով: Պետավտոտեսուչների գործողություններից զայրացած, ոսկեվանցի «վաճառականը» հրաժարվել է մեքենան վաճառելու մտադրությունից եւ գյուղ վերադարձել: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը ըստ Առավոտի 25/07/2009թ համարի
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1377 | Дата: 25.07.2009 | Рейтинг: 5.0/1

Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզային անտառներ: Փորձնական այդ ծրագրի հաջողության դեպքում այդ համայնքներն էլ անտառների տեր կդառնային: Վերոհիշալ 6 համայնքներում ստեղծվեցին փոխանցվելիք անտառների կառավարման պլաններ, աշխատողներ ընդունվեցին, կատարվեց ծառատունկ: Ջուջեւան համայնքում, օրինակ, ստեղծվեց «Ջուջեւանի անտառտնտեսություն» ՍՊԸ-ն, 4 մարդ աշխատանքի ընդունվեց: Մեկ հեկտար տարածքում տնկվեցին 500-ական ընկուզենի եւ կովկասյան տանձենի, սակայն ծրագրի ժամկետի սղության պատճառով տնկարկի ցանկապատում չարվեց:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքերով՝ ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1511 | Дата: 24.07.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 3 4 5 »
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ