Կիրակի, 24.11.2024, 02:31
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
 
Главная » 2009 » Սեպտեմբեր » 7 » Սրոցահանքի ջրագիծը՝ մեկ ամսից
19:22
Սրոցահանքի ջրագիծը՝ մեկ ամսից
«Առավոտը» տեղեկացրել է, որ Նոյեմբերյան քաղաքը սնուցվում է 57 կմ-ոց Գիժսարի ինքնահոս ջրագծից: Մեծ երկարությամբ ջրատարում հաճախակի են վթարները, որոնք վերացնելու, հեռավոր սարեր մեկնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ձմռանն էլ մակերեսային ջրերով սնվող ջրագիծը սառչում է: Այդ պայմաններում քաղաքը հարկադրաբար օգտագործում է Բերդավանի խորքային հորերից պոմպերով արտամղվող անորակ ջուր: Այս խնդիրներից խուսափելու, քաղաքը հաստատուն քանակի որակյալ ջուր մատակարարելու համար կառուցվում է Նոյեմբերյան-Սրոցահանք 5 կմ-ոց ինքնահոս ջրագիծը: Շինարարությունն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: 20 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի մեջ Նոյեմբերյան համայնքի ներդրումը 6 միլիոն դրամ է: Սրոցահանքի ջրագիծը կապահովի օրական 430 տոննա ջուր: Այն թեեւ ամբողջությամբ չի լուծի քաղաքի ջրի խնդիրը, սակայն զգալիորեն կմեղմացնի հիմնահարցը:

Եվ ահա, ինչպես տեղեկացանք Նոյեմբերյանի քաղաքապետարանից, քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ ավագանու անդամները եղել են տեղում, հետեւել շինարարության ընթացքին եւ գոհ են շինարարության որակից ու տեմպերից: Ջրագիծը շահագործման կհանձնվի հոկտեմբերին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը ըստ Առավոտի 2009-09-04 համարի:

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1441 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ