Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 17-ի մի շարք հրամանագրերով պետական պարգևներով պարգաևատրել է տարբեր բնագավառների ներկայացուցիչների: Ի ուրախություն մեզ այդ պարգևնեից մեկին արժանացել է նաև մեր համաքաղաքացին` Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Բուդաղյանը: Տիկին Սուսաննան մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Մեր կայքի անունից շնորհավորում ենք բազմավաստակ ուսուչուհուն և ցանկանում երկար տարիների բեղուն մանկավարժական գործունեություն: