Կիրակի, 24.11.2024, 03:06
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
Главная » 2009 » Հուլիս » 24 » ԱՆՏԱՌՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՄՇՈՒՇՈՏ
20:04
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՄՇՈՒՇՈՏ
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզային անտառներ: Փորձնական այդ ծրագրի հաջողության դեպքում այդ համայնքներն էլ անտառների տեր կդառնային: Վերոհիշալ 6 համայնքներում ստեղծվեցին փոխանցվելիք անտառների կառավարման պլաններ, աշխատողներ ընդունվեցին, կատարվեց ծառատունկ: Ջուջեւան համայնքում, օրինակ, ստեղծվեց «Ջուջեւանի անտառտնտեսություն» ՍՊԸ-ն, 4 մարդ աշխատանքի ընդունվեց: Մեկ հեկտար տարածքում տնկվեցին 500-ական ընկուզենի եւ կովկասյան տանձենի, սակայն ծրագրի ժամկետի սղության պատճառով տնկարկի ցանկապատում չարվեց:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքերով՝ նորաստեղծ ընկերությանը պետք է հանձնվեր 300 հա անտառ, սակայն Նոյեմբերյանի անտառտնտեսության հաշվեկշռից անտառի փոխանցումը չկատարվեց: Նորաստեղծ մյուս 5 անտառտնտեսություններն էլ փաստացի անտառ «չստացան». հարցը շարունակում էր քննարկվել գյուղատնտեսության նախարարությունում, Հայանտառում: Ընդամենը երկու ամիս՝ 2008 դեկտեմբեր-2009 հունվար հատվածում նորաստեղծ հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստացան: Երբ շվեդական կողմը դադարեցեց ֆինանսավորումը՝ ծրագիրը մնաց «օդից կախված»:
Համայնքային անտառտնտեսությունները ստիպված դադարեցրին աշխատանքը: Տավուշի մարզպետարանում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը, որին մասնակցել են նաեւ այն համայնքների ղեկավարները, ուր իրականացվել էր վերոնշյալ ծրագիրը: Նրանք քննարկմանը մասնակցող բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանին իրենց մտահոգությունն են հայտնել համայնքային անտառտնտեսությունների ճակատագրի առթիվ, նշել, որ տնկված բազմահազար տնկիները՝ առանց խնամքի մնալով, կչորանան: Փոխնախարարը խոստացել է հիմնահարցը հասցնել կառավարություն:    Ոսկան Սարգսյան

                 Նյութը ըստ Առավոտի 24/07/2009թ համարի

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1511 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ