Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչը օրերս Նոյեմբերյան քաղաք էր եկել՝
իր «Զապորոժեցը» վաճառելու: Նախապես Նոյեմբերյանի բնակչի հետ
պայմանավորվել էր, որ հնամաշ «Զապը» 4 հազար դրամով նրան վաճառեր: Սակայն
Նոյեմբերյանում, ԱրմենՏելի շենքի մոտ, պետավտոտեսուչները հին մեքենայի
վարորդին, ամրագոտին չկապելու պատճառաբանությամբ, տուգանել են 3 հազար
դրամով: Պետավտոտեսուչների գործողություններից զայրացած, ոսկեվանցի
«վաճառականը» հրաժարվել է մեքենան վաճառելու մտադրությունից եւ գյուղ
վերադարձել: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը ըստ Առավոտի 25/07/2009թ համարի