Կիրակի, 24.11.2024, 03:27
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
Главная » Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը շրջափակված է լեռներով, երեք կողմից ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանի հետ Կոթիի սահմանագիծը շատ երկար է` 38 կմ: 1992-94 թթ. Օդունդաղի լանջերից, Փարաքլուի բլրից հակառակորդը «Գրադով» եւ տանկերով մահաբեր կարկուտ էր տեղում խաղաղ բնակիչների վրա: Չհայտարարված պատերազմի տարիներին Կոթիում 40 հոգի է զոհվել` ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչ: Կոթեցիներից յուրաքանչյուրը կռվի տարիներին հարազատ, ընկեր կամ դրկից է կորցրել: Այստեղ ամեն բլուր, ամեն թուփ մի հերոսական, ողբերգական պատմության հետ է կապված: Գյուղի յուրաքանչյուր միջոցառման, հավաքույթի ժամանակ անպայման հնչում է կոթեցի ինքնուս երգահան Լյուդվիգ Բաբլումյանի հուզիչ «Հուշարձանները» երգը, եւ կոթեցիների սրտերը համակվում են անհուն թախիծով` շաղախված զոհված ջահել-ջիվան տղաների պայծառ հիշատակով:

Հրադադար ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1868 | Дата: 03.06.2009 | Рейтинг: 0.0/0

Տնտեսական ճգնաժամը ստիպում է գյուղատնտեսության (մասնավորապես՝ անասնապահության) զարգացման նոր ուղիներ փնտրել: Այս փնտրտուքի արդյունքում Տավուշի մարզում սկսել են ջայլամ ու աքսելերատ ճագար աճեցնել: Ծրագրերն իրականացվում են «Գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում տրամադրված դրամաշնորհներով: Դեբեդի հովտում գտնվող Հաղթանակ գյուղում սկսվել է աֆրիկյան սեւ ջայլամների, իսկ Ադրբեջանին սահմանամերձ Բաղանիսում՝ աքսելերատ (գերարագ զարգացող) ճագարների բուծումը: Նպատակն է նվազեցնել աղքատությունը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները տարածել ոչ միայն Տավուշում, այլեւ՝ մյուս մարզերում: Արտերկրից ներկրվել է աքսելերատ տեխնոլոգիայով պահվող «վելիկան» ցեղախմբի 30 ճագար, Բաղանիսում ստեղծվել է տոհմային ճագարաբուծական ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 3230 | Дата: 03.06.2009 | Рейтинг: 4.0/3

Վիճակագրական տվյալներով, Տավուշի մարզում կրճատվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղատնտեսական մարզի համար սա էական կորուստ է: Այս տարեսկզբին մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 33 361 էր: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 4433-ով: Մեծ է կովերի գլխաքանակի նվազումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանի տեղեկացմամբ, 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Տավուշի մարզում կովերի թիվը կազմել է 15 853: Նախորդ տարեսկզբի համեմատությամբ կովերի գլխաքանակը նվազել է 3 542-ով կամ ավելի քան 18%-ով: Ավելի մեծ չափով նվազել է ոչխարների եւ այծերի գլխաքանակը: 2009-ի հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում ոչխարների եւ այծերի գլխաքանակը 16 122 էր: Նախորդ տարեսկզբի համեմատությամբ՝ Տավուշում ոչխարների եւ այծերի թիվը նվազել ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1550 | Дата: 22.05.2009 | Рейтинг: 0.0/0

2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում եւ սահմանամերձ Նոյեմբերյանում զորահանդեսներ են կայացել: Հայաստանի անկախացումից հետո սա Նոյեմբերյանում առաջին զորահանդեսն էր: Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակով խրոխտ շարքերով անցան սահմանապահները, հետո իրենց հմտությունները ցուցադրեցին հետախույզները: Հնչում էին տոնական ու հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանը պատերազմի վետերաններին հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալ: Նոյեմբերյանը եւ հարակից գյուղերը ընդգրկող թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը նոյեմբերյանցի, կողբեցի եւ բերդավանցի վետերաններին հանձնեց «Գրանդ հոլդինգի» քաղցրավենիքի փաթեթներ եւ դրամական պարգեւ: Ազատ ... կարդացեք ամբողջ նյութը
Прикрепления: Картинка 1
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1856 | Дата: 13.05.2009 | Рейтинг: 4.0/1

« 1 2 3 4 5
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ