Կիրակի, 24.11.2024, 02:39
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
Главная » 2009 » Մայիս » 22 » Ի՞նչ է փաստում վիճակագրությունը
14:20
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը

Վիճակագրական տվյալներով, Տավուշի մարզում կրճատվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղատնտեսական մարզի համար սա էական կորուստ է: Այս տարեսկզբին մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 33 361 էր: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 4433-ով: Մեծ է կովերի գլխաքանակի նվազումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանի տեղեկացմամբ, 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Տավուշի մարզում կովերի թիվը կազմել է 15 853: Նախորդ տարեսկզբի համեմատությամբ կովերի գլխաքանակը նվազել է 3 542-ով կամ ավելի քան 18%-ով: Ավելի մեծ չափով նվազել է ոչխարների եւ այծերի գլխաքանակը: 2009-ի հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում ոչխարների եւ այծերի գլխաքանակը 16 122 էր: Նախորդ տարեսկզբի համեմատությամբ՝ Տավուշում ոչխարների եւ այծերի թիվը նվազել է 8 963-ով կամ ավելի քան 35%-ով: Վերջին մեկ տարում մարզում նվազել է նաեւ ձիերի, գոմեշների, ավանակների թիվը:

Որոշակի աճ կա թռչնաբուծության եւ մեղվաբուծության ոլորտներում: Այս տարեսկզբին մարզում ընտանի թռչունների քանակը եղել է 241 555, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 11 205-ով: Անցած տարում մարզում մեղվաընտանիքների թիվը ավելացել է 2 402-ով՝ հասնելով 15 995-ի: Աֆրիկյան ժանտախտի համաճարակի պատճառով խոզաբուծության մեծ անկումից հետո այս բնագավառում առկա է փոքրիկ տեղաշարժ: 2009-ի հունվարի 1-ի դրությամբ՝ մարզում խոզերի գլխաքանակը 8 626 էր, ինչը նախորդ տարեսկզբի ցուցանիշը գերազանցում է 754-ով:

Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ ավելացել է մարզից արտահանումը. 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին մարզից արտահանվել է $262 200-ի ապրանք, նախորդ տարվա առաջին եռամսյակի $53 400-ի դիմաց: Այս աճը հիմնականում քարաբլոկների հաշվին է: Փոխարենը նվազել է ներմուծումը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մարզում 6300 մարդ դիմել է զբաղվածության կենտրոններ: 5000-ը չզբաղված քաղաքացիներ են, իսկ 1300-ը՝ ունենալով աշխատանք, ցանկանում է անցնել այլ աշխատանքի: 2009թ. մարտի վերջի դրությամբ՝ Տավուշում 4900 մարդ ունի գործազուրկի կարգավիճակ: Գործազրկության տոկոսը Տավուշում բարձր է՝ 9.4% (Հայաստանում միջինը՝ 6.6%): Այս տարվա փետրվարի դրությամբ՝ մարզում միջին աշխատավարձը 79 հազար 286 դրամ է, սա հանրապետական միջինի 81%-ն է կազմում: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ մարզի բնակչությունը 134 հազար 100 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 100-ով: Մարզի բնակիչներից 8 191-ը հաշմանդամ է, 25 755-ը՝ կենսաթոշակառու: Հազար բնակչին ընկնող կենսաթոշակառուների թվով՝ 192, Տավուշի մարզը հարապետությունում առաջինն է (հանրապետական միջինը՝ 162): Ժողովրդագրական տխուր պատկերը լրացնում է բնական աճի բացակայությունը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մարզում եղել է 410 ծնունդ, 424 մահ, որից 9-ը՝ մինչեւ 1 տարեկան երեխա: 

                                                                      ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

                    Նյութը ըստ Առավոտի 2009-05-21 համարի:

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1550 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ