| : 
 
 «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն
 Մարտիրոսյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերի` վրացական պետհամարանիշերով 
մեքենաների վարորդների հետ միասին այսօր առավոտյան շարժվել են դեպի 
Նոյեմբերյան: Այստեղ նրանց են միացել տեղի վարորդները եւ անցկացվել է կարճատեւ հանրահավաք: Ապա բողոքի ակցիայի մասնակից շուրջ 50 մեքենաների շարասյունը ուղեւորվել
 է դեպի Բագրատաշեն: Հընթացս նրանց միացել են նաեւ Նոյեմբերյան-Բագրատաշեն 
ճանապարհի վրայի մի քանի գյուղերի վարորդներ եւ ի վերջո շուրջ 80 մեքենա 
հասել է Բագրատաշեն: Ըստ «Ժառանգության» մամլո հաղորդագրության` այստեղ տեղի է ունեցել եւս 
մեկ հանրահավաք, որից հետո պատգամավորները վարորդների անունից հանդիպել են 
Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանի, ինչպես նաեւ Գուգարքի մաքային
 վարչության պետ Հովհաննես Աբովյանի հետ, ում փոխանցել են վարորդների` 4 
կետերից բաղկացած պահանջագիրը: Հովհաննես Աբովյանը տեղեկացրել է, որ օրերս փոխվարչապետ Արմեն 
Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է
 ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքի հնարավոր նվազեցման խնդիրը, 
ինչպես նաեւ նոր օրենքի կիրառումից տուժած վարորդներին անտոկոս վարկեր 
տրամադրելու առաջարկներ: Այս հարցերը գործադիրի օրակարգում են եւ 
Կառավարության վաղվա նիստում քննարկվելու են:Պատգամավորները տեղեկացրել են հանրահավաքի մասնակիցներին, որ վաղը, 
փետրվարի 17-ին Կառավարության շենքի առջեւ տեղի կունենա Շիրակի, Լոռու եւ 
Տավուշի մարզերի վրացական համարանիշերով (չմաքսազերծված) ավտոմեքենաների 
վարորդների բողոքի ակցիա: A1plus.am
 
 |