Կիրակի, 24.11.2024, 03:47
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
Главная » 2009 » Հունիս » 18
Հունիսի լույս 8-ի գիշերը, 00.15-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, չկարողանալով անցնել ոլորանը, վթարի է ենթակվել: Վարորդը՝ ծագումով Տավուշի մարզի Բաղանիս գյուղից, Նոյեմբերյան քաղաքում բնակվող 30-ամյա Ռոման Ավագյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը՝ պայմանագրային ծառայության ենթասպան տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, այնտեղից էլ՝ Վանաձորի զինվորական հոսպիտալ: Ռոման Ավագյանը եւս պայմանագրային զինծառայող էր, ենթասպա: Ուներ անչափահաս երկու երեխա: 

Ավագյանների ընտանիքը դժբախտ ճակատագիր ունի: Սահմանային կռիվների ժամանակ Բաղանիսի իր տանը ադրբեջանական ռմբակոծությունից զոհվել էր Ռոմանի մայրը՝ Մայրանուշը: 2 տարի առաջ էլ Բաղանիսի սահմանագոտում գյուղի նախիրն արածեց ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1439 | Дата: 18.06.2009 | Рейтинг: 0.0/0

Նյու Յորքի քաղաքապետերից մեկը, քաղաքում հասարակական հսկա զուգարանի հանդիսավոր բացումը կատարելով, հայտարարել էր, թե գործարկում է մարդկանց կյանքի համար ամենակարեւոր օբյեկտը: Ի դեպ, ԱՄՆ-ում զուգարանը անգլերենից թարգմանաբար «հանգստի սենյակ» է կոչվում: Դա Միացյալ Նահանգներում է, իսկ մեզ մոտ... Տավուշի մարզկենտրոնի հենց կենտրոնում, Իջեւանի քաղաքապետարանի շենքից ընդամենը 50 մետր հեռավորությամբ, գեղատեսիլ Աղստեւի ափին գտնվող՝ կիսաավերակ տանիքով այս զուգարանը շոկի մեջ է գցում առաջին անգամ այնտեղ այցելողներին: Զուգարանն «անմատչելի» է, որովհետեւ դրա մատույցները ամբողջությամբ աղտեղությունով լցված են: Զուգարանի կարիք ունեցողներից շատերը գերադասում են դրա պատի հետեւում մի կերպ հարմարվել՝ ռիսկ անելով նկատվել ու խայտառակվել: Զուգարանը պատահաբար չէ կառուցված Աղստեւի ափին, կոյուղաջրերը ուղիղ գետ են լցվում: Եթե մի արտասահմանցի ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1253 | Дата: 18.06.2009 | Рейтинг: 0.0/0

Հունիսի լույս 15-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում անասնագողության փորձ է եղել: Անհայտ անձինք գոմից հանել են Արտեմ Մանուչարյանի երկու կովը, մոզին եւ հորթը, սակայն Մանուչարյանի երեխան աղմուկ է բարձրացրել: Դեպքի վայր են ժամանել գյուղում պարեկություն անող ոստիկանները եւ Մանուչարյանի հարեւանները: Անասնագողերին հաջողվել է փախչել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տավուշի մարզում վերջին 15 տարում արձանագրված անասնագողություններին: Այս հանցագործությունը Տավուշում հիմնականում չի բացահայտվում:

            Նյութը ըստ Առավոտի 2009-06-17 համարի              

                                                                ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1151 | Дата: 18.06.2009 | Рейтинг: 0.0/0

Հարգելի այցելուներ Ինտերնետ կապի բացակայության պատճառով մեր կայքը վերջին տաս օրվա ընթացքում չի թարմացվել հայցում ենք ձեր ներողամտությունը: 
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1422 | Дата: 18.06.2009 | Рейтинг: 0.0/0

Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ