|
|
|
|
Главная » 2009 » Հունիս » 18 » Ավտովթարից՝ զոհ եւ վիրավոր
13:00 Ավտովթարից՝ զոհ եւ վիրավոր |
Հունիսի լույս 8-ի գիշերը, 00.15-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, չկարողանալով անցնել ոլորանը, վթարի է ենթակվել: Վարորդը՝ ծագումով Տավուշի մարզի Բաղանիս գյուղից, Նոյեմբերյան քաղաքում բնակվող 30-ամյա Ռոման Ավագյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը՝ պայմանագրային ծառայության ենթասպան տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, այնտեղից էլ՝ Վանաձորի զինվորական հոսպիտալ: Ռոման Ավագյանը եւս պայմանագրային զինծառայող էր, ենթասպա: Ուներ անչափահաս երկու երեխա:
Ավագյանների ընտանիքը դժբախտ ճակատագիր ունի: Սահմանային կռիվների ժամանակ Բաղանիսի իր տանը ադրբեջանական ռմբակոծությունից զոհվել էր Ռոմանի մայրը՝ Մայրանուշը: 2 տարի առաջ էլ Բաղանիսի սահմանագոտում գյուղի նախիրն արածեցնելու ժամանակ ազերիների գնդակից վիրավորվել էր Ռոմանի հայրը՝ Լորիկ Ավագյանը:
Նյութը ըստ Առավոտի 2009-06-09 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅՍՆ
|
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին |
Просмотров: 1440 |
Добавил: RECKON
| Рейтинг: 0.0/0 |
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|