Հուլիսի 13-ի երեկոյան, Ոսկեվան գյուղի սահմանագոտում գյուղի երկու
նախիր, որոշ ժամանակ դուրս մնալով նախրապանների հսկողությունից՝ հայտնվել
են սահմանամերձ ականապատ դաշտում: Ոսկեվանցի 2 նախրապանները անասունները
փրկելու համար իրենք են մտել ականապատ դաշտ: Բարեբախտաբար, նրանք չեն
տուժել: 4 կով եւ մեկ մոզի պայթել են ականների վրա: Ոսկեվանի
գյուղապետարանից տեղեկացանք, որ վնասված կովերը դուրս են բերվել
սահմանագոտուց եւ մորթի ենթարկվել:
Նյութը ըստ Առավոտի 15/07/2009թ համարի ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
|