Ուրբաթ, 26.04.2024, 10:43
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
Главная » Նորությունների արխիվ
Հարգելի ընթերցողներ մենք գործարկել ենք նոր պրոեկտ` http://www.ijevan.info :
Категория: Լուրեր | Просмотров: 1906 | Дата: 03.05.2010 | Рейтинг: 5.0/1

Փետրվարի 12-ին Ազգային ժողովի երկու` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի  մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` նվիրված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության  պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծին: Այն արդեն ստացել է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը` ընդգրկվելով գարնանային նստաշրջանի օրակարգում, եւ քառօրյա նիստերի ընթացքում դրան անդրադառնալուց առաջ ընդլայնված ձեւաչափով քննարկումները նպատակ ունեն նախագիծն առավել անխոցելի դարձնել: Ինչպես նկատեց լսումները վարող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, այս օրենքը վերաբերվելու է հասարակության յուրաքանչյուր անդամին, հետեւաբար կարեւոր է  լսումների արդյ ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լուրեր | Просмотров: 2741 | Дата: 12.02.2010 | Рейтинг: 4.8/4

Երեւանում մանկապարտեզները մինչեւ փետրվարի 1-ը փակ են, իսկ Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների մի մասը հունվարի 11-ից գործում է: Նոյեմբերյան քաղաքի երկու մանկապարտեզներն Ամանորի տոներից հետո վերսկսել են աշխատանքը: Ճիշտ է՝ քաղաքի թիվ 2 մանկապարտեզում 106 սանից հունվարի 26-ին մանկապարտեզ էր հաճախել 83 երեխա, սակայն, դաստիարակների խոսքերով, դա կապ չունի գրիպի հետ, պարզապես ծնողները չեն ցանկացել հունվար ամսում երեխայի 20 օր հաճախելու համար մեկ ամսվա վարձ տալ:
Նոյեմբերյան քաղաքի «Լուսածիր» հ/կ նախագահ Աիդա Զուրաբյանը հայտնեց, որ այս կազմակերպության մանկական կենտրոնը փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանից տեղեկացանք, որ քաղաքի 2 մանկապատեզներն էլ հունվարի 11-ից գործում են: Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետ Համո Գեւորգյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզ ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1434 | Дата: 30.01.2010 | Рейтинг: 0.0/0

Հունվարի լույս 18-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Հունվարի 18-ի կեսօրվա դրությամբ տեղումները շարունակվում էին: Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ թեեւ ցածրադիր վայրում գտնվող իրենց գյուղի տարածքում ձյունը չի կուտակվում՝ հալչում է, սակայն այգիներում ձյան շերտը նշմարելի է: Բագրատաշենի գյուղապետը նաեւ ասաց, որ վերջերս, տաք եղանակի պատճառով շատ քիչ թվով ծառեր էին ծաղկել, ուստի դա բացասական ազդեցություն չի կարող ունենալ դեղձի այգիների այս տարվա բերքատվության վրա: Տեղացող ձյունն էլ այս առումով օգտակար է: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը ըստ Առավոտի 19/01/2010թ-ի համարի.

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1473 | Дата: 20.01.2010 | Рейтинг: 0.0/0

«Առավոտի» հունվարի 13-ի համարում տեղեկացրել ենք, որ Գյումրիում աճել է ծնունդների թիվը: 2008-ին ծնվել էր 1280 երեխա, 2009-ին՝ 1534: Ծնունդների աճ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում: Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, 2009 թվականին ծնվել է 1707 երեխա՝ 347-ով ավելի, քան 2008-ին:
«Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մարզում լիարժեք կայացած է ծննդօգնության հավաստագրերի ներդրման գործընթացը, որի արդյունքում 2009-ի ընթացքում չի արձանագրվել դրամաշորթության որեւէ դեպք: Մարզի համար ստացված ծննդօգնության բոլոր 2060 հավաստագրերը բաշխվել են բուժհաստատություններին»,- հայտարարել է Կարինե Դովլաթբեկյանը: Ինչպես եւ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում էլ Առողջության առաջնային պահպանման կենտրոնում վե ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1295 | Дата: 16.01.2010 | Рейтинг: 0.0/0

« 1 2 3 4 5 6 ... 12 13 »
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ