Շաբաթ, 20.04.2024, 13:18
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
Главная » Նորությունների արխիվ
Հարգելի հայրենակիցներ դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու մեր համայնքի ավագանու նիստը, որտեղ այլ հարցերի շարքում քննարկվելու է նաև Նոյեմբերյան քաղաքի հաջորդ տարվա բյուջջեն հաստատելու հարցը: Նիստի օրակարգի նախագիծը կարող եք ներբեռնել (Download) հետևյալ հասցեից http://files.mail.ru/EQPN5R : Սիրելի համաքաղաքացիներ ավագանու նիստերը բաց են և ձեզնից յուրաքանչյուրը  կարող է մասնակցել դրան, որի համար մենք միայն ուրախ կլինենք: Իսկ այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ցանկության դեպքում իրենց տեսակետներն արտահայտել Ֆորումի համապատասխան բաժնում:

Հարգանքներով `
Նոյեմբերյանի ավագանու անդամ
Արթուր Աշոտի Ամիրաղյան

... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լուրեր | Просмотров: 1351 | Дата: 07.12.2009 | Рейтинг: 0.0/0

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքի «Хромая лошадь» գիշերային ակումբում, որտեղ տոնելիս են եղել ակումբի ութամյակը: Ըստ ռուսական լրատվական գործակալությունների զոհվել է 114 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՌԴ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարար Սեգեյ Շոյգուն: Որոշում է կայացվել 21 տուժածների տողափոխել Մոսկվայ հիվանդանոցներ, իսկ մնացած տուժածները բժշկական օգնություն են ստանում քաղաքի հիվանդանոցներում: Պերմում ապրող Նոյեմբերյանցիներից ստացված տվյալների համաձայն վիրավորների մեջ երկուսը հայ են, իսկ մեր տարածաշրջանից տուժածներ և վիրավորներ չկան:
Категория: Լուրեր | Просмотров: 1426 | Дата: 05.12.2009 | Рейтинг: 0.0/0

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արմեն Ղարագյոզյանը կիլոգրամը 40 դրամով կաղին եւ 100 դրամով բնակչությունից մասուր հավաքելու հայտարարություն էր տվել: Նրանից տեղեկացանք, որ քիչ քանակությամբ կաղին է մթերվել, այն էլ ոչ թե Նոյեմբերյանի, այլ հարեւան Ալավերդու տարածքի բնակիչներից: Հավաքված կաղինը գործարարը հանձնել է Արարատյան դաշտի խոզաբուծական տնտեսություններին: Նոյեմբերյանցիներն ընդամենը 4 տոննա մասուր են հանձնել: Այն, համաձայն կնքված պայմանագրի, թաց վիճակում, մեկ կգ-ն 150 դրամով պետք է ընդուներ հանրապետության հյութ արտադրող գործարաններից մեկը: Սակայն այդ ձեռնարկությունը հրաժարվել է գործարքից: Արդյունքում գործարարը ստիպված է եղել մասուրը չորացնել, որի հետեւանքով մասուրի զանգվածի 40 տոկոսը պակասել է: Գործարարը մտադիր է առաջիկայում չոր մասուրը մեկ կգ-ն արդեն 230 դրամով վաճառել հյութ արտադրող գործարանն ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1445 | Дата: 05.12.2009 | Рейтинг: 0.0/0

Զբոսայգին, «Պոնչիկանոցը» եւ «հանպատրաստի» դիսկոտեկը Նոյեմբերյանի երիտասարդության ժամանցի հիմնական վայրերն են:

Բարենպաստ եղանակին Նոյեմբերյանի միակ քաղաքային այգին լի է մարդկանցով, հատկապես՝ երիտասարդությամբ: Ժամանցի վայրի ընտրությունը մեծ չէ, եւ շատերն են գալիս այստեղ: Նրանց մի մասը շտապում է դիմացի մայթին գտնվող «Պոնչիկանոց»: Սա, ի դեպ, միակ վայրն է, որտեղ ազատ կարող են գնալ բոլորը՝ առանց տարիքային, սեռային կամ որեւէ այլ խտրականության: Մյուս սրճարաններում «հայրիշխանություն» է, այցելուները հիմնականում տղաներն են ու նստած ուշի-ուշով հետեւում են քաղաքի անցուդարձին:

Զբոսայգուց բացի, կարելի է գնալ նաեւ ինտ ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1533 | Дата: 30.10.2009 | Рейтинг: 0.0/0

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 17-ի մի շարք հրամանագրերով պետական պարգևներով պարգաևատրել է տարբեր բնագավառների ներկայացուցիչների: Ի ուրախություն մեզ այդ պարգևնեից մեկին արժանացել է նաև մեր համաքաղաքացին` Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Բուդաղյանը: Տիկին Սուսաննան մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Մեր կայքի անունից շնորհավորում ենք բազմավաստակ ուսուչուհուն և ցանկանում երկար տարիների բեղուն մանկավարժական գործունեություն:

Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1572 | Дата: 28.09.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 12 13 »
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ