հինգշաբթի, 25.04.2024, 09:12
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
Главная » Լուրեր
Այս գիշեր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքի «Хромая лошадь» գիշերային ակումբում, որտեղ տոնելիս են եղել ակումբի ութամյակը: Ըստ ռուսական լրատվական գործակալությունների զոհվել է 114 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՌԴ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարար Սեգեյ Շոյգուն: Որոշում է կայացվել 21 տուժածների տողափոխել Մոսկվայ հիվանդանոցներ, իսկ մնացած տուժածները բժշկական օգնություն են ստանում քաղաքի հիվանդանոցներում: Պերմում ապրող Նոյեմբերյանցիներից ստացված տվյալների համաձայն վիրավորների մեջ երկուսը հայ են, իսկ մեր տարածաշրջանից տուժածներ և վիրավորներ չկան:
Категория: Լուրեր | Просмотров: 1428 | Дата: 05.12.2009 | Рейтинг: 0.0/0

Ըստ Առավոտի այս ամսի լույս 16-ի գիշերը կրկին կատարվել է անասնագողություն: Բաղանիս գյուղի բնակիչ  Հրանտ Եդիգարյանից գողացել են 26 կով և մեկ ձի: Ցանկանում ենք նշել, որ անասնագողության դեպքեր նախկինում ևս բզմիցս եղել են, սակայն մինչև այժմ ոչ մեկը չի բացահայտվել: Այս հանցագործությունների վերաբերյալ ժողովրդի մեջ շրջանառվող հիմնական կարծիքն այն է, որ անասունները տեղափոխվում են հարևան Ադրբեջանի Հանրապետություն: Նշված դեպքում ևս հիմնական վարկածը դա, քանի որ ինչպես Առավոտի լրագրողն է նշում հետքերը տանում են դեպի հայ-ադրբեջանական սահման:
Категория: Լուրեր | Просмотров: 1336 | Дата: 18.09.2009 | Рейтинг: 0.0/0

Ըստ Առավոտ թերթի այսպիսի որոշում է կայացվել Տավուշի մարզպետարանում, այն բանից երկու ամիս անց, երբ Տարածքային կառավարման նախարարությունը հրապարակեց իր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի 914 համայնքներից ոչ մեկը լիարժեքորեն չի օգտագործում ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմները:
  Ըստ նշված ուսումնասիրության ինտերնետ կապի ծառայություններից օգտվում են համայնքերի 28%-ը, իսկ Վեբ կայք ունեն ընդամենը 20 համայնք: Նշված ցուցանիշները բավականին մտահոգիչ են, սակայն մյուս կողմից էլ դրանք նաև ունեն իրենց օբյեկտիվ պատճառները` ինտերնետի մատչելիություն, մասնագետների պակասություն և այլն:
Նոյեմբերյան քաղաքը ևս չունի իր պաշտոնական վեբ կայքը, սակայն այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է համայնքի ավագանու նիստում և կայքի ստեղծման հիմնակ ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լուրեր | Просмотров: 1450 | Дата: 21.08.2009 | Рейтинг: 0.0/0

 Հարգելի այցելուներ կրկին անգամ բարի գալուստ մեր կայք, սիրով տեղեկացնում ենք, որ մեր կայքում գրանվելուց հետո դուք կարող եք օգտվել նրա լրիվ հնարավորություններից և հատկապես ՖՈՐՈՒՄ էջից: Ֆորումի միջոցով դուք կարող եք քննարկել ձեզ համար հոգոհարազատ թեմաները, հարցեր առաջ քաշել և շփվել մեր մյուս հայրենակիցների հետ: Բացի դա դուք կարող եք գնահատել կայքում գտնվող ցանկացած նյութ` նկար, նորություն և այլն, ինչպես նաև թողնել Ձեր մեկնաբանությունները դրանց վերաբերյալ:
Հուսով ենք, որ ինչ որ բանով կարողացանք օգտագար լինել Ձեզ հարգանքներով կայքի ադմինիստրացիա:
Категория: Լուրեր | Просмотров: 1433 | Дата: 24.07.2009 | Рейтинг: 0.0/0

Категория: Լուրեր | Просмотров: 1185 | Дата: 13.05.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 3
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ