Այս գիշեր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքի «Хромая лошадь» գիշերային ակումբում, որտեղ տոնելիս են եղել ակումբի ութամյակը: Ըստ ռուսական լրատվական գործակալությունների զոհվել է 114 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՌԴ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարար Սեգեյ Շոյգուն: Որոշում է կայացվել 21 տուժածների տողափոխել Մոսկվայ հիվանդանոցներ, իսկ մնացած տուժածները բժշկական օգնություն են ստանում քաղաքի հիվանդանոցներում: Պերմում ապրող Նոյեմբերյանցիներից ստացված տվյալների համաձայն վիրավորների մեջ երկուսը հայ են, իսկ մեր տարածաշրջանից տուժածներ և վիրավորներ չկան:
|