Այս տարի Նոյեմբերյանի բյուջեն 96 միլիոն դրամ էր, դեկտեմբերի 10-ին
Նոյեմբերյան քաղաքի ավագանին հաստատեց  2010 թվականի բյուջեի նախագիծը՝
109 միլիոն 30 հազար  դրամ, որից 64 միլիոն 621 հազարը  պետական բյուջեից
լրավճար է: 
Ավագանին համայնքային բյուջեից 250 հազար  դրամ  նախատեսեց «Լուսածիր»
հ/կ-ի համար: Քաղաքի երկու մանկապարտեզներում շուրջ 160 երեխա է
ընդգրկված, սակայն մանկապարտեզ հաճախել ցանկացող մանուկների թիվն ավելի
մեծ է: «Լուսածիր» հ/կ-ն մանկապարտեզ ունի, որին աջակցելու համար էլ 
նախատեսված է  այդ գումարը: Ո. Ս.
Նյութը ըստ Առավոտի 15/12/2009թ-ի համարի: