Ըստ Առավոտ թերթի այսպիսի որոշում է կայացվել Տավուշի մարզպետարանում, այն բանից երկու ամիս անց, երբ Տարածքային կառավարման նախարարությունը հրապարակեց իր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի 914 համայնքներից ոչ մեկը լիարժեքորեն չի օգտագործում ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմները: Ըստ նշված ուսումնասիրության ինտերնետ կապի ծառայություններից օգտվում են համայնքերի 28%-ը, իսկ Վեբ կայք ունեն ընդամենը 20 համայնք: Նշված ցուցանիշները բավականին մտահոգիչ են, սակայն մյուս կողմից էլ դրանք նաև ունեն իրենց օբյեկտիվ պատճառները` ինտերնետի մատչելիություն, մասնագետների պակասություն և այլն: Նոյեմբերյան քաղաքը ևս չունի իր պաշտոնական վեբ կայքը, սակայն այդ հարցը մի քանի անգամ քննարկվել է համայնքի ավագանու նիստում և կայքի ստեղծման հիմնական խոչնդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն է հանդիսացել, քանի որ ի տարբերություն շատ այլ համայնքերի Նոյեմբերյանում ինտերնետ կապի հասանելիության խնդիր չկա: Այժմ մարզպետարանի շման որոշման դեպքում կարծոմ ենք սայլը տեղից կշարժվի:
|