Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արմեն Ղարագյոզյանը կիլոգրամը 40 դրամով կաղին
եւ 100 դրամով բնակչությունից մասուր հավաքելու հայտարարություն էր տվել:
Նրանից տեղեկացանք, որ քիչ քանակությամբ կաղին է մթերվել, այն էլ ոչ թե
Նոյեմբերյանի, այլ հարեւան Ալավերդու տարածքի բնակիչներից: Հավաքված
կաղինը գործարարը հանձնել է Արարատյան դաշտի խոզաբուծական
տնտեսություններին: Նոյեմբերյանցիներն ընդամենը 4 տոննա մասուր են
հանձնել: Այն, համաձայն կնքված պայմանագրի, թաց վիճակում, մեկ կգ-ն 150
դրամով պետք է ընդուներ հանրապետության հյութ արտադրող գործարաններից
մեկը: Սակայն այդ ձեռնարկությունը հրաժարվել է գործարքից: Արդյունքում
գործարարը ստիպված է եղել մասուրը չորացնել, որի հետեւանքով մասուրի
զանգվածի 40 տոկոսը պակասել է: Գործարարը մտադիր է առաջիկայում չոր
մասուրը մեկ կգ-ն արդեն 230 դրամով վաճառել հյութ արտադրող գործարաններին: Ոսկան Սարգսյան Նյութը ըստ Առավոտի 05/12/2009թ համարի:
|