|
Главная » 2011 » Հունվար » 31 » Ինքնակոչ հանրապետականը
20:24 Ինքնակոչ հանրապետականը |
Հունվարի 30-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություններ: Խաշթառակին հարակից Լուսահովիտ գյուղում առաջադրվել են երկու թեկնածուներ` գործող համայնքապետ Արայիկ Սարհատյանը եւ նախկին համայնքապետ, ներկայումս չաշխատող Վոլոդյա Սարհատյանը: Լուսահովիտը փոքր գյուղ է, այստեղ շատերն են իրար ազգակից: Արայիկ Սարհատյանը ՀՀԿ անդամ է, իսկ Վոլոդյա Սարհատյանը թիվ 41 ԸԸՀ փաստաթղթերը ներկայացնելիս կուսակցական պատկանելության վերաբերյալ գրառում կատարելիս իրեն համարել է հանրապետական կուսակցության անդամ: Երբ Տավուշի մարզպետարանի տարածքային վարչությունում նրան հարցրել են, թե ինչու՞ է իրեն ՀՀԿ անդամ համարել, չէ որ այդ կուսակցության անդամ չէ, նա զարմանալի պատասխան է տվել. -Դե ժամանակին աշխատել, համագործացել եմ հանրապետականների հետ:
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1842 |
Добавил: ANDREY
| Рейтинг: 0.0/0 |
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|