

  Հայաստանի Փրկարար ծառայության պաշտոնական տեղեկատվության համաձայն 
Հունվարի 26-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.02-ին, մարվել` 15.28-ին: 
Այրվել
 են 300ք.մ. մացառուտ, Կ.Երկնափեշյանին և Ժ.Ղուլիջանյանին պատկանող խաղողի 
այգիներում`  1300 քմ.մակերեսով խոտածածկ տարածք, ջերմահարվել են խաղողի 
վազեր: