Հունվարի լույս 18-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն
տեղաց: Հունվարի 18-ի կեսօրվա դրությամբ տեղումները շարունակվում էին:
Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը
հայտնեց, որ թեեւ ցածրադիր վայրում գտնվող իրենց գյուղի տարածքում ձյունը
չի կուտակվում՝ հալչում է, սակայն այգիներում ձյան շերտը նշմարելի է:
Բագրատաշենի գյուղապետը նաեւ ասաց, որ վերջերս, տաք եղանակի պատճառով շատ
քիչ թվով ծառեր էին ծաղկել, ուստի դա բացասական ազդեցություն չի կարող
ունենալ դեղձի այգիների այս տարվա բերքատվության վրա: Տեղացող ձյունն էլ
այս առումով օգտակար է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը ըստ Առավոտի 19/01/2010թ-ի համարի.