|
|
|
|
Главная » 2009 » Հուլիս » 18 » ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
21:29 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ |
Ըստ ֆինանսական շուկայաում շրջանառվող լուրերի հնարավոր է, որ հաջորդ տարվանից մեկնարկի տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրման գործընթացը: Այդ գործընթացին ընդառաջ Հայաստանի Հանրապետության առաջատար ապահովագրական ընկերությունը միջազգային խոշորագույն “INGO Group”-ի անդամ "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" Ապահովագրական ՓԲԸ-ն ողջ հանրապետության տարածքում ստեղծում է իր գործակալական ցանցը: Օրերս նման համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Նոյեմբերյանում գործող "ՌԵԿՈՆ" ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը Կենտրոնական Բանկի կողմից արդեն գրանցվել է որպես ապահովագրական գործակալ և սույն թվականի օգոստոսի մեկից մատուցելու է հետևյալ ապահովագրական ծառայությունները` 1. Տրանսպորտային միջոցների ապահովագրություն 2. Անշարժ գույքի ապահովագրություն 3. Դժբախտ դեպքերի ապահովագրություն 4. Բեռնափոխադրումների ապահովագրություն 5. Արտասահման մեկնողների ապահովագրություն 6. Բժշկական ապահովագրություն 7. Ապահովագրական երաշխիքների տրամադրում և այլն:
|
Категория: Տեղական լուրեր |
Просмотров: 1399 |
Добавил: RECKON
| Рейтинг: 4.0/1 |
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|