Կիրակի, 24.11.2024, 00:45
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  փետրվար 2014  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
 
Главная » 2014 » փետրվար » 8 » Փետրվարի 12-ից նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին
10:18
Փետրվարի 12-ից նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, փետրվարի 12-իցգործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝


1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

2. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.6-րդ կմ (Սարիգյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

3. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35.6-րդ կմ (Ջուջևան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

4. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 48.1-րդ կմ (Բերդավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 843 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ