|
|
|
|
Главная » 2011 » փետրվար » 28 » Հայաստանի ժողովրդագրական պատկերը էական փոփոխությունների չի ենթարկվել
20:02 Հայաստանի ժողովրդագրական պատկերը էական փոփոխությունների չի ենթարկվել |
Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր հրապարակեց Հայաստանի անցած տարվա ժողովրդագրական տվյալները։
«Արձանագրվել է 44 հազար 810 ծնված երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը: Դա 2009 թվականի համեմատ շուրջ 1 տոկոսով աճ է ապրել: Մահացության ցուցանիշներում արձանագրվել է աճ, որը 2009 թվականի համեմատ կազմել է 1.6 տոկոս: Մահացության դեպքերը կազմել են 28 հազար 800 դեպք` նախորդ տարվա 27 հազար 560-ի համեմատ:
Ծնվածների թվաքանակը մահացության ցուցանիշները գերազանցում է 1.6 անգամ», - տեղեկացրեց Կույումջյանը:
Ազգային վիճակագրական ծառայության գնահատմամբ, ժողովրդագրական պատկերը 2009 թվականի համեմատ էական փոփոխությունների չի ենթարկվել:
Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ տվյալներին` Կարինե Կույումջյանը ասաց հետեւյալը. - «Տեղեկատվությունը վերաբերում է այն անձանց, ովքեր հայտարարում են [արտագաղթելու մասին], այսինքն` վերջնականապես կտրում են երկրի հետ իրենց կապերը: 2010 թվականին 4119-ով ավելի մարդիկ մեկնել են, քան ժամանել են»:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կարծիքով ժողովրդագրական իրավիճակին առնչվող խնդիրների հիմքում սոցիալական հարցերն են:
«Բնակչությունը 90 թվականից շատ չի փոխվել: Միջազգային կառույցներում Հայաստանը համարվում է 3 միլիոնանոց ազգ, ոչ թե 3 միլիոն 250 հազար, ինչպես հիմա մեր վիճակագրությունը տալիս է, որովհետեւ նրանք ուրիշ հաշվարկներ են անում», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը:
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1615 |
Добавил: ANDREY
| Рейтинг: 5.0/1 |
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|