Մայիսի 11-ին, ժամը 13-ին Իջեւանի Երեւանյան փողոցում պայթել է Կողբի բնակիչ Վարդան Մալխասյանին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված 1 խորանարդ մետր տարողությամբ գազի բալոնը:Բարեբախտաբար տուժածներ չկան: Տավուշի մարզի փրկարարական վարչությունից հայտնեցին, որ վնասվել է միայն Իջեւան քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Լազարյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան: «Օպելի» վրա ընկել է պայթած բալոնը: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացա, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: Փորձաքննությունը կորոշի, թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը: axbyur@ TEsankyun.am