Օգոստոսի 13-ից սկսած սողանք է սկսել Ոսկեպար-Բաղանիս նորակառույց տարանցիկ ճանապարհի 6-րդ կիլոմետրում: Ըստ Արմենպրեսի սողանքի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Տավուշի մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը և "Նոյեմբերյանի ՃՇՇ" ՓԲԸ-ի գլխավոր ինժիներ Լ. Մամյանը: Ուսումնաիրության արդյունքում պարզվել է, որ սողանքի շարունակման վտանգը դեռևս չի վերացել` իսկ սողանքային գոտում գտնվում է մեկ բնակելի տուն: Բացի այդ շարունակվելու դեպքում սողանքը կարող է փակել նաև Բաղանիս գետըի հունը, որը կարող է էկոլոգիական մեծ վնաս հասցնել բնությանը: Ըստ մեր տեղեկությունների այսօր սողանքի վայրը անձամբ տեսնելու համար Բաղանիսի է այցելելու տարացքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նշենք նաև, որ նշված ճանապարը 1-1.5 տարի առաջ է հանձնվել շահագործման և այն էլ բավականին ուշացումներով, իսկ կառուցապատողը դրսից եկած մի կազմակերպություն է եղել:
|