|
|
|
|
Главная » Տեղական լուրեր
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2010-ը
հայտարարել է Տավուշի մարզի ամենահեռավոր (Նոյեմբերյան քաղաքից՝ 33,
մարզկենտրոն Իջեւանից՝ 60 կմ) սահմանի ամենավտանգավոր գոտում գտնվող
գյուղի՝ Բարեկամավանի տարի: Գյուղի համար չգիտենք, սակայն 29-ամյա
գյուղապետ Գարիկ Աբազյանի համար այս տարին հաստատ արդյունավետ կլինի:
Հոկտեմբերի 10-ին նա կամուսնանա: Հարսնացուն բարեկամավանացի է, ով 16 տարի
առաջ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ռուսաստանի մայրաքաղաքում: Նա
հանուն սիրո համաձայնել է Մոսկվայի հարմարավետ պայմանները փոխել
Բարեկամավանի ծանր
...
կարդացեք ամբողջ նյութը
Категория: Տեղական լուրեր |
Просмотров: 1320 |
Дата: 10.09.2010
| Рейтинг: 5.0/1
|
2010 թ-ի փետրվարի մեկից լույս է տեսնելու "ԽԱՉՄԵՐՈՒԿ" հայտարարությունների և գովազային երկշաբաթաթերթը: Թերթի միջոցով դուք կարող եք` գնել, վաճառել և վարձակալության տալ` - Անշարժ գույք
- Ավտոմեքենաներ
- կենցաղային ապրանքներ
- գյուղատնտեսական մթերքներ և այլն
գտնել Ձեզ համապատասխան աշխատանք և աշխատակից
...
կարդացեք ամբողջ նյութը
Категория: Տեղական լուրեր |
Просмотров: 1844 |
Дата: 10.12.2009
| Рейтинг: 0.0/0
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 17-ի մի շարք հրամանագրերով պետական պարգևներով պարգաևատրել է տարբեր բնագավառների ներկայացուցիչների: Ի ուրախություն մեզ այդ պարգևնեից մեկին արժանացել է նաև մեր համաքաղաքացին` Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Բուդաղյանը: Տիկին Սուսաննան մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Մեր կայքի անունից շնորհավորում ենք բազմավաստակ ուսուչուհուն և ցանկանում երկար տարիների բեղուն մանկավարժական գործունեություն:
Категория: Տեղական լուրեր |
Просмотров: 1608 |
Дата: 28.09.2009
| Рейтинг: 0.0/0
|
Սեպտեմբերի 18-ին ժամը 18-ին Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգում տեղի է ունենալու "ԿՌՈՒՆԿ 2009" փառատոնը: Այս փառատոնը ավանդական միջոցառում է, որը յուրաքանչյուր տարի անց է կացվում հայաստանի քաղաքներից մեկում, որին մասնակցում են հայկական շոու բիզնեսի լավագույն երգիչ-երգչուհիները: Պետք է նշել, որ այս միջոցառումը Նոյեմբերյանում անցակնելու փաստը իսկ մեծ ձեռքբերում է մեր քաղաքի համար, քանի որ նախկինում այն հիմնականում անց էր կացվում կամ երևանամերձ քաղաքներում կամ այլ խոշոր քաղաքներում, իսկ այսօր "Կռունկ"-ը սահմանամերձ Նոյեմբերյանում է: Հարգելի Նոյեմբերյանցիներ սեպտեմբերի 18-ին բոլորիդ մաղթում ենք ուրախ ժամանց:
Категория: Տեղական լուրեր |
Просмотров: 1718 |
Дата: 12.09.2009
| Рейтинг: 5.0/1
|
Երեկ գիշեր Ժամը 3:45-ի սահմաններում Նոյեմբերյանում տեղի է ունեցել թույլ ուժգնությամբ երկու երկրաշարժ 15-20 վայրկյան տարբերությամբ: Նախնական տեղեկատվության համաձայն տուժածներ չկան:
Категория: Տեղական լուրեր |
Просмотров: 1879 |
Дата: 08.09.2009
| Рейтинг: 0.0/0
|
|
|
|
Copyright MyCorp © 2024 |
|
|
|