Ուրբաթ, 01.07.2022, 18:26
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
Главная » Նորությունների արխիվ
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզային անտառներ: Փորձնական այդ ծրագրի հաջողության դեպքում այդ համայնքներն էլ անտառների տեր կդառնային: Վերոհիշալ 6 համայնքներում ստեղծվեցին փոխանցվելիք անտառների կառավարման պլաններ, աշխատողներ ընդունվեցին, կատարվեց ծառատունկ: Ջուջեւան համայնքում, օրինակ, ստեղծվեց «Ջուջեւանի անտառտնտեսություն» ՍՊԸ-ն, 4 մարդ աշխատանքի ընդունվեց: Մեկ հեկտար տարածքում տնկվեցին 500-ական ընկուզենի եւ կովկասյան տանձենի, սակայն ծրագրի ժամկետի սղության պատճառով տնկարկի ցանկապատում չարվեց:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանի խոսքերով՝ ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1371 | Дата: 24.07.2009 | Рейтинг: 0.0/0

Նոյեմբերյանի կենտրոնը այսօր արտասովոր բազմամարդ էր: Պատճառը նոյեմբերյանցիների մոտ շատ սիրելի տոնն է` Վարդավառը կամ ինչպես նոյեմբերյանցիներն են ասում "Վարդեվորը": Նոյեմբերյանցիները և հարակից գյուղերի բնակիչները չնայած առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը  այսօրվանից դուրս են եկել գնումների, որպեսզի հավուր պատշաճի նշեն ամառային այս գեղեցիկ տոնը: Գնումները շուտ սկսելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մեր հայրենակիցները Վարդվեվորը ավանդաբար նշում են բնության գրկում և հիմնականում տոնից մեկ երկու օր առաջ հյուրընկալվում են ամռանը սարերում անասուններ պահող իրենց հարազատներին և բարեկամներին: Նոյեմբերյանի նախկին շրջանի ժողովուրդը, բացառությումբ Ոսկեպար գյուղի,  այս գեղեցիկ տոնին իր սեփական բարբառային անունը տալուց բ ... կարդացեք ամբողջ նյութը
Прикрепления: Картинка 1
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1318 | Дата: 23.07.2009 | Рейтинг: 0.0/0

Ըստ ֆինանսական շուկայաում շրջանառվող լուրերի հնարավոր է, որ հաջորդ տարվանից  մեկնարկի տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրման գործընթացը: Այդ գործընթացին ընդառաջ Հայաստանի Հանրապետության առաջատար ապահովագրական ընկերությունը միջազգային խոշորագույն “INGO Group”-ի  անդամ "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" Ապահովագրական ՓԲԸ-ն ողջ հանրապետության տարածքում ստեղծում է իր գործակալական ցանցը: Օրերս նման համագործակցության պայմանագիր կնքվեց նաև Նոյեմբերյանում գործող "ՌԵԿՈՆ" ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը Կենտրոնական Բանկի կողմից արդեն գրանցվել է  որպես ապահովագրական գործակալ և սույն թվականի օգո ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1278 | Дата: 18.07.2009 | Рейтинг: 4.0/1

Հուլիսի 13-ի երեկոյան, Ոսկեվան գյուղի սահմանագոտում գյուղի երկու նախիր, որոշ ժամանակ դուրս մնալով նախրապանների հսկողությունից՝ հայտնվել են սահմանամերձ ականապատ դաշտում: Ոսկեվանցի 2 նախրապանները անասունները փրկելու համար իրենք են մտել ականապատ դաշտ: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել: 4 կով եւ մեկ մոզի պայթել են ականների վրա: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ վնասված կովերը դուրս են բերվել սահմանագոտուց եւ մորթի ենթարկվել:

 Նյութը ըստ Առավոտի 15/07/2009թ համարի             ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1288 | Дата: 15.07.2009 | Рейтинг: 0.0/0

Անցած շաբաթվա վերջին Նոյեմբերյան էր այցելել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինֆիոսը: Քաղաքի հունական «Օլիմպոս» կենտրոնում դեսպանը հանդիպել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հունական ծագումով բնակիչներին: Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի հունական համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը, քննարկվել են համայնքի անդամներին հուզող հարցեր: Հունաստանի դեսպանը՝ ի պատասխան իրեն ուղղված հարցի, պարզաբանել է, որ հունական ծագումով թոշակառու նոյեմբերյանցիները չեն կարող Հունաստանից ֆինանսական աջակցություն ակնկալել, իսկ հունական արմատներ ունեցող անձանց Հունաստանի քաղաքացիություն շնորհվում է միայն Հունաստանում բնակվելուց հետո: Ամեն տարի Նոյեմբերյանի տարածաշրջանից 2-3 հույն երեխա ամառային հանգիստն անցկացնում է Հունաստանում: Այս տարի երեխաները Հելլադա չեն մեկնի, սակայն, դեսպանի հավաստիացմամբ, պատմական հայրենիքում իրե ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1290 | Дата: 15.07.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 ... 7 8 9 10 11 12 13 »
Copyright MyCorp © 2022
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ