հինգշաբթի, 28.03.2024, 16:10
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
Главная » Նորությունների արխիվ
Ըստ Առավոտի այս ամսի լույս 16-ի գիշերը կրկին կատարվել է անասնագողություն: Բաղանիս գյուղի բնակիչ  Հրանտ Եդիգարյանից գողացել են 26 կով և մեկ ձի: Ցանկանում ենք նշել, որ անասնագողության դեպքեր նախկինում ևս բզմիցս եղել են, սակայն մինչև այժմ ոչ մեկը չի բացահայտվել: Այս հանցագործությունների վերաբերյալ ժողովրդի մեջ շրջանառվող հիմնական կարծիքն այն է, որ անասունները տեղափոխվում են հարևան Ադրբեջանի Հանրապետություն: Նշված դեպքում ևս հիմնական վարկածը դա, քանի որ ինչպես Առավոտի լրագրողն է նշում հետքերը տանում են դեպի հայ-ադրբեջանական սահման:
Категория: Լուրեր | Просмотров: 1328 | Дата: 18.09.2009 | Рейтинг: 0.0/0

Սեպտեմբերի 18-ին ժամը 18-ին Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգում տեղի է ունենալու "ԿՌՈՒՆԿ 2009" փառատոնը: Այս փառատոնը ավանդական միջոցառում է, որը յուրաքանչյուր տարի անց է կացվում հայաստանի քաղաքներից մեկում, որին մասնակցում են հայկական շոու բիզնեսի լավագույն երգիչ-երգչուհիները: Պետք է նշել, որ այս միջոցառումը Նոյեմբերյանում անցակնելու փաստը իսկ մեծ ձեռքբերում է մեր քաղաքի համար, քանի որ նախկինում այն հիմնականում անց էր կացվում կամ երևանամերձ քաղաքներում կամ այլ խոշոր քաղաքներում, իսկ այսօր "Կռունկ"-ը սահմանամերձ Նոյեմբերյանում է:
Հարգելի Նոյեմբերյանցիներ սեպտեմբերի 18-ին բոլորիդ մաղթում ենք ուրախ ժամանց:

Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1671 | Дата: 12.09.2009 | Рейтинг: 5.0/1

Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը՝ Վահե Կամոյի Չիլինգարյանը, օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան՝ Նորք-Մարաշի հիվանդանոց: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը եւ նրան անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի, երեխայի բուժումը տեւական է լինելու, եւ մայրաքաղաքի «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժման ծախսերը կազմելու են մոտ 200 հազար դրամ, իսկ ընտանիքը միջոցներ չունի:

Փոքրիկի կյանքը փրկելու համար տեղական հեռուստաընկերության (ուր տողերիս հեղինակը լրագրող է աշխատում) տնօրինությունը խոստացավ ընդառաջել: Եթերով կոչ հղվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի ազգաբնակչությանը, գործարարներին, ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1521 | Дата: 11.09.2009 | Рейтинг: 0.0/0

Երեկ գիշեր Ժամը 3:45-ի սահմաններում Նոյեմբերյանում տեղի է ունեցել թույլ ուժգնությամբ երկու երկրաշարժ 15-20 վայրկյան տարբերությամբ: Նախնական տեղեկատվության համաձայն տուժածներ չկան:
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1837 | Дата: 08.09.2009 | Рейтинг: 0.0/0

«Առավոտը» տեղեկացրել է, որ Նոյեմբերյան քաղաքը սնուցվում է 57 կմ-ոց Գիժսարի ինքնահոս ջրագծից: Մեծ երկարությամբ ջրատարում հաճախակի են վթարները, որոնք վերացնելու, հեռավոր սարեր մեկնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ձմռանն էլ մակերեսային ջրերով սնվող ջրագիծը սառչում է: Այդ պայմաններում քաղաքը հարկադրաբար օգտագործում է Բերդավանի խորքային հորերից պոմպերով արտամղվող անորակ ջուր: Այս խնդիրներից խուսափելու, քաղաքը հաստատուն քանակի որակյալ ջուր մատակարարելու համար կառուցվում է Նոյեմբերյան-Սրոցահանք 5 կմ-ոց ինքնահոս ջրագիծը: Շինարարությունն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: 20 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի մեջ Նոյեմբերյան համայնքի ներդրումը 6 միլիոն դրամ է: Սրոցահանքի ջրագիծը կապահովի օրական 430 տոննա ջուր: Այն թեեւ ամբողջությամբ չի լուծի քաղաքի ջրի խնդիրը, սակայն զգալիորեն կմեղմացնի հի ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1398 | Дата: 07.09.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 12 13 »
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ