հինգշաբթի, 25.04.2024, 14:09
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
Главная » Նորությունների արխիվ

Տնտեսական ճգնաժամը ստիպում է գյուղատնտեսության (մասնավորապես՝ անասնապահության) զարգացման նոր ուղիներ փնտրել: Այս փնտրտուքի արդյունքում Տավուշի մարզում սկսել են ջայլամ ու աքսելերատ ճագար աճեցնել: Ծրագրերն իրականացվում են «Գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում տրամադրված դրամաշնորհներով: Դեբեդի հովտում գտնվող Հաղթանակ գյուղում սկսվել է աֆրիկյան սեւ ջայլամների, իսկ Ադրբեջանին սահմանամերձ Բաղանիսում՝ աքսելերատ (գերարագ զարգացող) ճագարների բուծումը: Նպատակն է նվազեցնել աղքատությունը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները տարածել ոչ միայն Տավուշում, այլեւ՝ մյուս մարզերում: Արտերկրից ներկրվել է աքսելերատ տեխնոլոգիայով պահվող «վելիկան» ցեղախմբի 30 ճագար, Բաղանիսում ստեղծվել է տոհմային ճագարաբուծական ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 3172 | Дата: 03.06.2009 | Рейтинг: 4.0/3

Այսօր Նոյեմբերյանի զբոսայգում տեղի ունեցավ Երեխաների միջազգային օրվան նվիրված միջացառում: Օրվա խարհրդին համապատասխան միջոցառման հիմնական մասնակիցները երեխաներն էին, որոնք ներկաներին ուրախացրեցին իրենց երգ ու պարով և մի շարք այլ համարներով: Միջոցառմանը ներկա էին նաև Նոյեմբերյանի քաղաքապետը, ավագանու անդամները, քաղաքապետարանի աշխատակազմը մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1379 | Дата: 01.06.2009 | Рейтинг: 5.0/1

Վիճակագրական տվյալներով, Տավուշի մարզում կրճատվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղատնտեսական մարզի համար սա էական կորուստ է: Այս տարեսկզբին մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 33 361 էր: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ պակաս է 4433-ով: Մեծ է կովերի գլխաքանակի նվազումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանի տեղեկացմամբ, 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Տավուշի մարզում կովերի թիվը կազմել է 15 853: Նախորդ տարեսկզբի համեմատությամբ կովերի գլխաքանակը նվազել է 3 542-ով կամ ավելի քան 18%-ով: Ավելի մեծ չափով նվազել է ոչխարների եւ այծերի գլխաքանակը: 2009-ի հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում ոչխարների եւ այծերի գլխաքանակը 16 122 էր: Նախորդ տարեսկզբի համեմատությամբ՝ Տավուշում ոչխարների եւ այծերի թիվը նվազել ... կարդացեք ամբողջ նյութը

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1508 | Дата: 22.05.2009 | Рейтинг: 0.0/0

Այսուհետ Դուք  Noy.do.am վեբ-կայքի միջոցով կարող եք տեղեկանալ տվյալ օրվա գործող փոխարժեքներին ըստ  panARMENIAN.net կայքի.
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 2125 | Дата: 19.05.2009 | Рейтинг: 5.0/1

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր կայքի միջոցով արդեն կարող եք դիտել նաև տեսաժապավեններ: Տեսադարանը այսուհետ կհամալրվի նոր նյութերով: Ցանկանում եմ նշել նաև որ մեր կայքի օգտագործողները կարող են նաև առաջարկել իրենց սեփական տեսանյութերը, որոնք մեր կողմից հավանության արժանանալու դեպքում անպայման կցուցադրվեն:

Հարգանքներով կայքի ադմինիստրացիա:

Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1706 | Дата: 15.05.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 ... 9 10 11 12 13 »
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ