Ուրբաթ, 19.04.2024, 15:50
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  փետրվար 2011  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
 
Главная » 2011 » փետրվար » 16 » Վարորդները վաղը կգան կառավարություն
18:04
Վարորդները վաղը կգան կառավարություն
:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերի` վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների հետ միասին այսօր առավոտյան շարժվել են դեպի Նոյեմբերյան:

Այստեղ նրանց են միացել տեղի վարորդները եւ անցկացվել է կարճատեւ հանրահավաք:

Ապա բողոքի ակցիայի մասնակից շուրջ 50 մեքենաների շարասյունը ուղեւորվել է դեպի Բագրատաշեն: Հընթացս նրանց միացել են նաեւ Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի վրայի մի քանի գյուղերի վարորդներ եւ ի վերջո շուրջ 80 մեքենա հասել է Բագրատաշեն:

Ըստ «Ժառանգության» մամլո հաղորդագրության` այստեղ տեղի է ունեցել եւս մեկ հանրահավաք, որից հետո պատգամավորները վարորդների անունից հանդիպել են Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանի, ինչպես նաեւ Գուգարքի մաքային վարչության պետ Հովհաննես Աբովյանի հետ, ում փոխանցել են վարորդների` 4 կետերից բաղկացած պահանջագիրը:

Հովհաննես Աբովյանը տեղեկացրել է, որ օրերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքի հնարավոր նվազեցման խնդիրը, ինչպես նաեւ նոր օրենքի կիրառումից տուժած վարորդներին անտոկոս վարկեր տրամադրելու առաջարկներ: Այս հարցերը գործադիրի օրակարգում են եւ Կառավարության վաղվա նիստում քննարկվելու են:

Պատգամավորները տեղեկացրել են հանրահավաքի մասնակիցներին, որ վաղը, փետրվարի 17-ին Կառավարության շենքի առջեւ տեղի կունենա Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի վրացական համարանիշերով (չմաքսազերծված) ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիա:
A1plus.am
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1509 | Добавил: RECKON | Рейтинг: 5.0/1
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ