հինգշաբթի, 19.10.2017, 09:26
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
  • Герпис (0)
  • FC Ganzdasar (0)
  • какие есть учреждения в городе? (1)
  • ՕՐԱՑՈՒՅՑ
    «  փետրվար 2011  »
    ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28
     
    Главная » 2011 » փետրվար » 28 » Շարմազանովի կարծիքով, Հայաստանում «սոցիալական բունտի» հիմք չկա
    20:04
    Շարմազանովի կարծիքով, Հայաստանում «սոցիալական բունտի» հիմք չկա

    Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, այն ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, հնարավոր չէ, որ կրկնվի Հայաստանում:

    «Եգիպտոսում լրիվ այլ իրավիճակ է, խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլ ավելի շատ արժեքային համակարգի եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապված», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Շարմազանովը: 

    Հանրապետականի խոսնակը վստահեցրեց, որ Հայաստանում որեւէ հիմք չկա «սոցիալական բունտի» համար:

    «Իհարկե, կա դժգոհություն: Իսկ ո՞ր երկրում չկա դժգոհություն, որը անցել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի միջով», - ընդգծեց Շարմազանովը` ավելացնելով, թե առկա խնդիրների լուծման համար իշխանությունների քայլերը հանգեցրեցին նրան, որ անցյալ տարի Հայաստանում, գրանցվեց 2,6 տոկոս տնտեսական աճ::

    Շարմազանովի խոսքով, Հայաստանի այսօրվա իշխանությունները վճռական են բարեփոխումների իրականացման հարցում ու ձգտում են ավելի լավացնել ժողովրդի կյանքը:

    «Այսօրվա իշխանությունը շահեկանորեն տարբերվում է այլ իշխանություններից, այլ քաղաքական ուժերից, նրանով, որ երբեք ջայլամի քաղաքականություն չի վարում: Այսօրվա իշխանությունը ինքը իրականացնում է բարեփոխումների միջոցով խնդիրների լուծում», - հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը:

    Категория: Լուրեր | Просмотров: 1013 | Добавил: ANDREY | Рейтинг: 4.0/3
    Copyright MyCorp © 2017
    ՓՆՏՐԵԼ
    ՄՈՒՏՔ
    ՖՈՏՈԱԼԲՈՄ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ