Ուրբաթ, 29.03.2024, 11:05
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Դեկտեմբեր 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
Главная » 2009 » Դեկտեմբեր » 25 » Իմ քաղաքի համայնապատկերը
14:35
Իմ քաղաքի համայնապատկերը
Տավուշի մարզ, Այրում քաղաք … 
Այսպես է Այրումը ներկայանում հանրապետությանը:
Այրում կայարան …
Սա ՀՀ մուտքն է երկաթգծով, առաջին կայարանը, որով մեր երկիրը դուրս է գալիս արտաքին աշխարհ:
Այրում քաղաքի 2792 բնակիչները ունեն իրենց խնդիրները, պահանջները:
Ով՞ է պատասխանելու ծառացած հարցերին, իհարկե, քաղաքապետը:
Որպես քաղաքապետ` աշխատում եմ 14 ամիս և հնարավորինս լուծումներ եմ տվել չլուծված հարցերին: Քաղաքապետարանին հատկացված բյուջեն բաշխվել է թափանցիկության պայմաններում` ելնելով առաջնահերթությունից:
Ողջ հանրապետությունում արագ թափով զարգանում է գազաֆիկացման գործընթացը, որից անմասն չենք նաև մենք: Այրում կայարանը քաղաքից բաժանվում է Դեբեդ գետով , կապույտ վառելիքը կայարան հասցնելը մեծ դժվարությունների հետ էր կապված, բայց կարողացանք այդ խնդրին լուծում տալ ՙԳագիկ Ծառուկյան ՚ հիմնադրամի ֆինասավորմամբ և օգնությամբ: Բավական էր տեսնել բնակիչների պայծառ հայացքները, լսել շնորհակալական խոսքերը օգնողների հասցեին: ՈՒմ՞ չի ձեռք մեկնել այս մարդասեր , հայասեր հայորդին, ով՞ իր խնդրի պատասխանը դրական լուծում չի հասցրել Գագիկ Ծառուկյանի բարի կամքով: Յուրաքանչյուր քրիստոնյայի համար Աստծո հետ հաղորդակցվելու ամենակարճ ու վստահելի ճանապարհը աղոթքը եկեղեցում մրմնջալն է , որի համար այրումցիների խնդրանքը հասավ մի մարդու, որը եկեղեցաշինության համար արժանացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի` Գարեգին Բ - ի կողմից շնորհված բարձր պարգևին: Այս աստվածասերը Գագիկ Ծառուկյանն է, նրա միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես մատուռը հոգևոր ուժն է մեր ժողովորդի:
Միքայել Վարդանյան - ԱԺ պատգամավոր, գործարար, ահա երկրորդ բարերարը, ում տրամադրած 600.0 հազ. դրամով և համայնքի ներդրած 200.0 հազ. դրամով վերանորոգվել և կահավորվել է ՙ Տարեցների ակումբը՚:
Թող շատ լինեն բարերարները, ձեռներեցները, բարի կամքի տեր հայորդիները , չէ՞ որ նրանց բարոյական, ֆինանսական օգնությունը ազգին շատ է պետք:
Քաղաքը լայն հասկացություն է , ուր պետք է յուրաքանչյուր քաղաքացի իրեն վստահ և ապահով զգա: Քաղաքին շուք ու տեսք տվողը կենտրոնն է , որի բարեկարգումն առաջնային համարեցինք և ՙԿենտրոնական հրապարակի բարեկարգում՚ ծրագրին համայնքի բյուջեից տրամադրեցինք 41.0 հազ. դրամ նախագծի և 904.8 հազ. դրամ շինարարական և կառուցման համար: Այս աշխատանքները արդեն ավարտել ենք: Բարեկարգել ենք ամբուլատորիային կից այգին, երեխաների համար ժամանցի անկյուն ենք սարքել փոքրիկ ճոճանակներով և գույնզգույն նստարաններով: Քաղաքում աշխատանքների կազմակերպումը կատարվում է ավագանու անդամների մասնակցությամբ: Ավագանու նիստերն անց են կացվում ժամանակին, դռնբաց պայմաններում, քննարկում և որոշումներ ենք կայացնում ժամանակին և ըստ անհըրաժեշտության:
Համայնքի ենթակայության մանկապարտեզի խոհանոցի և սանհանգույցների վերանորոգման համար նախատեսվել է 250.0 հազ. դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է իր նպատակին:
Կատարված աշխատանքների կողքին կան նաև պլանավորված ծրագրեր` ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում, մշակույթի պալատի վերանորոգում, մանկապարտեզի մասնաշենքի կապիտալ վերանորոգում, որը կնպաստի ևս 2 խմբերի բացման, որովհետև մանկապարտեզ են այցելում հարևան համայնքներից ( Լճկաձոր, Հաղթանակ) : Շատ խնդիրներ կան , որոնք 2010թ. լուծում են պահանջում, իսկ համաշխարային տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց բարերարների օգնության դժվար է լինելու:
Համայնքում ունենք բավականին թվով երիտասարդներ, որոնք բարձր գնահատականներով ավարտել են հանրապետության տարբեր բուհեր և մնացել առանց աշխատանքի: Հարցերի հարց է դարձել աշխատատեղերի ստեղծումը:
Աշխատել ենք ՙ Պարարտ՚ ՓԲԸ – ի ղեկավարների հետ, որը 2010թ. –ին կսկսի անխափան աշխատել` ստեղծելով 60- 70 աշխատատեղ: Պահածոների գործարանի ղեկավարությունն էլ խոստանում է, որ կընդլայնի իր գործունեությունը, որը կբերի աշխատատեղերի ավելացման : 2009թ.- ին Եվրասիա բանկի ֆինանսավորմամբ պատվիրվել է Այրում համայնքի ջրամատակարման և ջրահեռացման նախագծա - նախահաշվային փաստաթղթեր:
Ներքին ցանցի կապիտալ շինմոնտաժային աշխատանքները կսկսվի 2010թ. սկզբին:
2009թվականին համայնքում կատարված աշխատանքներին և 2010թ. կատարվելիք ծրագրերին իր ակտիվ մասնակցությունը, ներդրումն է ունեցել Տավուշի մարզպետ պարոն Արմեն Հրանտի Ղուլարյանը:
Համայնքի բնակիչների կենցաղային, տնտեսական հոգսերը իմ և քաղաքապետարանի աշխատակազմի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում:
Նոր` 2010թ. շեմին շնորհավորում եմ իմ քաղաքի բնակիչներին եւ Տավուշի մարզի բոլոր բնակիչներին Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ, վագրի տարին թող լինի հրաշագործ, կատարվեն բոլորի հույսերն ու երազանքները, իրականություն դառնան բոլորի նպատակները:
Աստծո աջը հովանի լինի բոլորիս:
Այրումի քաղաքապետ     Գ. Եգանյան
Категория: Լուրեր | Просмотров: 1487 | Добавил: RECKON | Рейтинг: 5.0/1
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ