Կիրակի, 17.12.2017, 14:09
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
  • Герпис (0)
  • FC Ganzdasar (0)
  • какие есть учреждения в городе? (1)
  • ՕՐԱՑՈՒՅՑ
    «  Հունվար 2010  »
    ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
        123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
     
    Главная » 2010 » Հունվար » 16 » ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԱՃ՝ ՆԱԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ
    09:56
    ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԱՃ՝ ՆԱԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ
    «Առավոտի» հունվարի 13-ի համարում տեղեկացրել ենք, որ Գյումրիում աճել է ծնունդների թիվը: 2008-ին ծնվել էր 1280 երեխա, 2009-ին՝ 1534: Ծնունդների աճ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում: Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, 2009 թվականին ծնվել է 1707 երեխա՝ 347-ով ավելի, քան 2008-ին:
    «Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մարզում լիարժեք կայացած է ծննդօգնության հավաստագրերի ներդրման գործընթացը, որի արդյունքում 2009-ի ընթացքում չի արձանագրվել դրամաշորթության որեւէ դեպք: Մարզի համար ստացված ծննդօգնության բոլոր 2060 հավաստագրերը բաշխվել են բուժհաստատություններին»,- հայտարարել է Կարինե Դովլաթբեկյանը: Ինչպես եւ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում էլ Առողջության առաջնային պահպանման կենտրոնում վերանորոգվել եւ կահավորվել է «Մայրության դպրոցը», որտեղ մայրության դասեր եւ խորհրդատվություն են ստանում ապագա մայրիկները:

    Նյութը ըստ Առավոտի 15/01/2010թ-ի համարի                                               Տ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
    Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 908 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
    Copyright MyCorp © 2017
    ՓՆՏՐԵԼ
    ՄՈՒՏՔ
    ՖՈՏՈԱԼԲՈՄ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ