Շաբաթ, 27.04.2024, 02:09
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2009  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
Главная » 2009 » Հուլիս » 23 » ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ
16:20
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԱՎԱՌԻՆ
Նոյեմբերյանի կենտրոնը այսօր արտասովոր բազմամարդ էր: Պատճառը նոյեմբերյանցիների մոտ շատ սիրելի տոնն է` Վարդավառը կամ ինչպես նոյեմբերյանցիներն են ասում "Վարդեվորը": Նոյեմբերյանցիները և հարակից գյուղերի բնակիչները չնայած առկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը  այսօրվանից դուրս են եկել գնումների, որպեսզի հավուր պատշաճի նշեն ամառային այս գեղեցիկ տոնը: Գնումները շուտ սկսելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մեր հայրենակիցները Վարդվեվորը ավանդաբար նշում են բնության գրկում և հիմնականում տոնից մեկ երկու օր առաջ հյուրընկալվում են ամռանը սարերում անասուններ պահող իրենց հարազատներին և բարեկամներին: Նոյեմբերյանի նախկին շրջանի ժողովուրդը, բացառությումբ Ոսկեպար գյուղի,  այս գեղեցիկ տոնին իր սեփական բարբառային անունը տալուց բացի ավանդույթի համաձայն իր սեփական օրն է նաև սահմանել այս տոնը նշելու համար: Մենք սովորաբար Վարդեվորը նշում ենք հուլիս ամսվա վերջին կիրակի օրը, որը այս տարի հուլիսի 26-ն է, իսկ քրիստոնեական տոնացույցով Վարդավառը նշվում է ուղիղ մեկ շաբաթ շուտ:
Прикрепления: Նկար 1
Категория: Տեղական լուրեր | Просмотров: 1415 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ