Շաբաթ, 18.11.2017, 08:25
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
  • Герпис (0)
  • FC Ganzdasar (0)
  • какие есть учреждения в городе? (1)
  • ՕՐԱՑՈՒՅՑ
    «  Հուլիս 2009  »
    ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031
     
    Главная » 2009 » Հուլիս » 15 » 13-հազարական դրամ
    22:16
    13-հազարական դրամ

    Անցած շաբաթվա վերջին Նոյեմբերյան էր այցելել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինֆիոսը: Քաղաքի հունական «Օլիմպոս» կենտրոնում դեսպանը հանդիպել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հունական ծագումով բնակիչներին: Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի հունական համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը, քննարկվել են համայնքի անդամներին հուզող հարցեր: Հունաստանի դեսպանը՝ ի պատասխան իրեն ուղղված հարցի, պարզաբանել է, որ հունական ծագումով թոշակառու նոյեմբերյանցիները չեն կարող Հունաստանից ֆինանսական աջակցություն ակնկալել, իսկ հունական արմատներ ունեցող անձանց Հունաստանի քաղաքացիություն շնորհվում է միայն Հունաստանում բնակվելուց հետո: Ամեն տարի Նոյեմբերյանի տարածաշրջանից 2-3 հույն երեխա ամառային հանգիստն անցկացնում է Հունաստանում: Այս տարի երեխաները Հելլադա չեն մեկնի, սակայն, դեսպանի հավաստիացմամբ, պատմական հայրենիքում իրենց հանգիստը կանցկացնեն ծագումով հույն՝ նոյեմբերյանցի մի խումբ թոշակառուներ: Հունաստանի կառավարության աջակցությամբ անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող նոյեմբերյանցի երեք հույներ, այդ թվում՝ բագրատաշենցի մի երեխա, կվիրահատվեն:

    Սովորաբար դեսպանի ամեն այցի ավարտին հունական ծագումով անդամ ունեցող ընտանիքները որոշակի դրամական օգնություն են ստանում: Այս անգամ 14 ընտանիքի տրվել է 13-հազարական դրամ:

      Նյութը ըստ Առավոտի 15/07/2009թ համարի           ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1012 | Добавил: RECKON | Рейтинг: 0.0/0
    Copyright MyCorp © 2017
    ՓՆՏՐԵԼ
    ՄՈՒՏՔ
    ՖՈՏՈԱԼԲՈՄ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ