Երեքշաբթի, 07.05.2024, 12:31
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Главная Регистрация Вход
Приветствую Вас, Հյուր · RSS
Меню сайта
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տեղական լուրեր [23]
Լուրեր [15]
Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին [24]
ՖՈՐՈՒՄԻ ԱԿՏԻՎ ԹԵՄԱՆԵՐ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
Главная » Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին
Երեւանում մանկապարտեզները մինչեւ փետրվարի 1-ը փակ են, իսկ Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների մի մասը հունվարի 11-ից գործում է: Նոյեմբերյան քաղաքի երկու մանկապարտեզներն Ամանորի տոներից հետո վերսկսել են աշխատանքը: Ճիշտ է՝ քաղաքի թիվ 2 մանկապարտեզում 106 սանից հունվարի 26-ին մանկապարտեզ էր հաճախել 83 երեխա, սակայն, դաստիարակների խոսքերով, դա կապ չունի գրիպի հետ, պարզապես ծնողները չեն ցանկացել հունվար ամսում երեխայի 20 օր հաճախելու համար մեկ ամսվա վարձ տալ:
Նոյեմբերյան քաղաքի «Լուսածիր» հ/կ նախագահ Աիդա Զուրաբյանը հայտնեց, որ այս կազմակերպության մանկական կենտրոնը փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանից տեղեկացանք, որ քաղաքի 2 մանկապատեզներն էլ հունվարի 11-ից գործում են: Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետ Համո Գեւորգյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզ ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1435 | Дата: 30.01.2010 | Рейтинг: 0.0/0

Հունվարի լույս 18-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ ձյուն տեղաց: Հունվարի 18-ի կեսօրվա դրությամբ տեղումները շարունակվում էին: Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանը հայտնեց, որ թեեւ ցածրադիր վայրում գտնվող իրենց գյուղի տարածքում ձյունը չի կուտակվում՝ հալչում է, սակայն այգիներում ձյան շերտը նշմարելի է: Բագրատաշենի գյուղապետը նաեւ ասաց, որ վերջերս, տաք եղանակի պատճառով շատ քիչ թվով ծառեր էին ծաղկել, ուստի դա բացասական ազդեցություն չի կարող ունենալ դեղձի այգիների այս տարվա բերքատվության վրա: Տեղացող ձյունն էլ այս առումով օգտակար է: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը ըստ Առավոտի 19/01/2010թ-ի համարի.

Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1476 | Дата: 20.01.2010 | Рейтинг: 0.0/0

«Առավոտի» հունվարի 13-ի համարում տեղեկացրել ենք, որ Գյումրիում աճել է ծնունդների թիվը: 2008-ին ծնվել էր 1280 երեխա, 2009-ին՝ 1534: Ծնունդների աճ է արձանագրվել նաեւ Տավուշի մարզում: Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, 2009 թվականին ծնվել է 1707 երեխա՝ 347-ով ավելի, քան 2008-ին:
«Այսօր վստահորեն կարող եմ ասել, որ մարզում լիարժեք կայացած է ծննդօգնության հավաստագրերի ներդրման գործընթացը, որի արդյունքում 2009-ի ընթացքում չի արձանագրվել դրամաշորթության որեւէ դեպք: Մարզի համար ստացված ծննդօգնության բոլոր 2060 հավաստագրերը բաշխվել են բուժհաստատություններին»,- հայտարարել է Կարինե Դովլաթբեկյանը: Ինչպես եւ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում էլ Առողջության առաջնային պահպանման կենտրոնում վե ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1296 | Дата: 16.01.2010 | Рейтинг: 0.0/0

Այս տարի Նոյեմբերյանի բյուջեն 96 միլիոն դրամ էր, դեկտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքի ավագանին հաստատեց  2010 թվականի բյուջեի նախագիծը՝ 109 միլիոն 30 հազար  դրամ, որից 64 միլիոն 621 հազարը  պետական բյուջեից լրավճար է:
Ավագանին համայնքային բյուջեից 250 հազար  դրամ  նախատեսեց «Լուսածիր» հ/կ-ի համար: Քաղաքի երկու մանկապարտեզներում շուրջ 160 երեխա է ընդգրկված, սակայն մանկապարտեզ հաճախել ցանկացող մանուկների թիվն ավելի մեծ է: «Լուսածիր» հ/կ-ն մանկապարտեզ ունի, որին աջակցելու համար էլ  նախատեսված է  այդ գումարը: Ո. Ս.
Նյութը ըստ Առավոտի
15/12/2009թ-ի համարի:
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1301 | Дата: 15.12.2009 | Рейтинг: 0.0/0

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արմեն Ղարագյոզյանը կիլոգրամը 40 դրամով կաղին եւ 100 դրամով բնակչությունից մասուր հավաքելու հայտարարություն էր տվել: Նրանից տեղեկացանք, որ քիչ քանակությամբ կաղին է մթերվել, այն էլ ոչ թե Նոյեմբերյանի, այլ հարեւան Ալավերդու տարածքի բնակիչներից: Հավաքված կաղինը գործարարը հանձնել է Արարատյան դաշտի խոզաբուծական տնտեսություններին: Նոյեմբերյանցիներն ընդամենը 4 տոննա մասուր են հանձնել: Այն, համաձայն կնքված պայմանագրի, թաց վիճակում, մեկ կգ-ն 150 դրամով պետք է ընդուներ հանրապետության հյութ արտադրող գործարաններից մեկը: Սակայն այդ ձեռնարկությունը հրաժարվել է գործարքից: Արդյունքում գործարարը ստիպված է եղել մասուրը չորացնել, որի հետեւանքով մասուրի զանգվածի 40 տոկոսը պակասել է: Գործարարը մտադիր է առաջիկայում չոր մասուրը մեկ կգ-ն արդեն 230 դրամով վաճառել հյութ արտադրող գործարանն ... կարդացեք ամբողջ նյութը
Категория: Լրատվամիջոցները Նոյեմբերյանի մասին | Просмотров: 1451 | Дата: 05.12.2009 | Рейтинг: 0.0/0

« 1 2 3 4 5 »
Copyright MyCorp © 2024
ՓՆՏՐԵԼ
ՄՈՒՏՔ
ՖՈՏՈԱԼԲՈՄ